• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ–ում մեկնարկել է վերապատրաստումների շարք գիտնականների և բժիշկների համար
ԵՊԲՀ–ում մեկնարկել է վերապատրաստումների շարք գիտնականների և բժիշկների համար
28.12.2017

ԵՊԲՀ-ում մեկնարկել է վերապատրաստումների շարք ինչպես գիտնականների, այնպես էլ բժիշկների համար: Առաջին սեմինար-աշխատաժողովը նվիրված էր պատշաճ կլինիկական գործունեությանը (GCP) և անցկացվեց «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ Եվրոպա» պայմանագրային հետազոտական կազմակերպությունում, որի հետ մեկ ամիս առաջ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել կենսատեխնոլոգիայի ոլորտին, մասնավորապես GCP ստանդարտներին, Հայաստանում կլինիկական հետազոտությունների հեռանկարներին ու փորձին, առողջապահական կազմակերպությունների որակի համակարգի հիմունքներին:

Միջոցառմանը մասնակցեցին տարբեր նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ, դեղագետներ, կլինիկական օրդինատորներ և ուսանողներ: ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության կողմից իրականացվող վերապատրաստումների այս շարքը շարունակական է լինելու և ընդգրկելու է նոր ոլորտներ։ Նախատեսվում է նման սեմինար-աշխատաժողովի միջոցով վերապատրաստել ավելի քան 200 բժիշկ։

Տեղեկացված լինելու համար կարող եք հետևել ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվել նորություններին։