• Հայ
  • Рус
  • Eng
Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից
Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից
04.06.2018

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Նախարարին ներկայացրեց համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար: Արսեն Թորոսյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին և հետագա գործունեությանը: