• Հայ
  • Рус
  • Eng
Երիտասարդ հետազոտողները նոր  նախաձեռնություններով հարուստ  «թեժ» համալսարանական ամառ են խոստանում
Երիտասարդ հետազոտողները նոր նախաձեռնություններով հարուստ «թեժ» համալսարանական ամառ են խոստանում
03.07.2019

Երիտասարդ հետազոտողների միությունը ԵՊԲՀ-ում գործող ամենաակտիվ, երիտասարդական կառույցներից է։ Սկսնակ և երիտասարդ գիտաշխատողների, դասախոսների, հայցորդների, կլինիկական օրդինատորների և ուսանողների գիտաhետազոտական  գործունեությանը խթանելուն, ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման օժանդակելուն ուղղված այս միավորման կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին զրուցել ենք Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանի հետ։

ԵՊԲՀ-ում հաճախ կարող ենք լսել ուսանող, կլինիկական-օրդինատոր, ասպիրանտ կրթական որակավորումները, երիտասարդ հետազոտող եզրույթը, կարծես, փոքր-ինչ չակերտները բացելու, լայն իմաստը ներկայացնելու կարիք է զգում։ Երբ է տեղծվել Երիտասարդ հետազոտողների միությունը, ինչ նպատակներ ունի։

Երիտասարդ հետազոտողների միության նպատակն է ստեղծել գիտական միջավայր և խթանել երիտասարդների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում: Մեր գործունեությունն ուղղված է միավորելու և աջակցելու երիտասարդ հետազոտողներին՝ օրդինատորներին, ասպիրանտերին և երիտասարդ մասնաԵրիտասարդ հետազոտողների միությունը ԵՊԲՀ-ում գործող ամենաակտիվ, երիտասարդական կառույցներից է։ Սկսնակ և երիտասարդ գիտաշխատողների, դասախոսների, հայցորդների, կլինիկական օրդինատորների և ուսանողների գիտաhետազոտական  գործունեությանը խթանելուն, ստեղծագործական ներուժի լիարժեք իրականացման օժանդակելուն ուղղված այս միավորման կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին զրուցել ենք Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանի հետ։գետներին, բացահայտել նրանց խնդիրները, ուսումնասիրել և առաջարկել համապատասխան լուծումներ: Մեր ուշադրության կենտրոնում է հատկապես կլինիկական հետազոտությունների զարգացումը Հայաստանում, ուստի շատ ծրագրեր հենց այս ուղղությամբ են: Շատ հաճախ մեր երիտասարդները տեղյակ չեն այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք առկա են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ուստի փորձում ենք մեր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնել նաև այդ հնարավորությունների մասին: Կառույցը ստեղծվել է 2007թ. Երիտասարդ գիտնականների խորհուրդ անվանմամբ, իսկ 2017թ. մի խումբ երիտասարդներով միավորվեցինք և փորձեցինք նոր շունչ հաղորդել՝ առաջարկելով նոր անվանում, նոր տարբերանշան և աշխատանքների կազմակերպման նոր մոտեցում:

Հետազոտական աշխատանքը երիտասարդ սովորողների շրջանում խթանելուն ուղղված նման միություններ կան այլ բուհերու՞մ։

Այլ բուհերում ևս կան երիտասարդ գիտնականների միավորումներ, սակայն ոչ բոլոր բուհերում են նրանք ակտիվ: Այսօր երիտասարդները գնալով ավելի համախմբվում են՝ բարձրաձայնելով երիտասարդ գիտնականների խնդիրները և պաշտպանելով իրենց շահերը: Հուսանք, մոտ ապագայում բոլոր բուհերում այս կառույցներն ակտիվ գործունեություն կծավալեն, իսկ մենք մեր օրինակ կփորձենք առավել մոտիվացնել մնացածներին: Համագործակցությունը նման կառույցների հետ կարևոր է:

Գիտության ոլորտում, կարծես, ընդունված է ունենալ հետաքրքիր, նորարական կագախոսներ,  Դուք ունե՞ք  նախընտրելի ձևակերպում, որն ուղենիշ է ձեր բոլոր նախաձեռնություններում։

Մենք փորձում ենք նոր իդեաներ գեներացնել, ոգեշնչել երիտասարդներին ներգրավելու հետազոտական աշխատանքներում , օգնում ենք իրենց կյանքի կոչել նոր գաղափարներ, նաև ուղղորդում ենք:  Հենց այդպիսինն է մեր կարգախոսը՝ “Ideate, inspire, guide!”:

Ամռան շրջանը համալսարանկան կյանքում հարաբերականորեն խաղաղ է, ինչ աշխատանքներ են երիտասարդ հետազոտողներն իրականացնելու տարվա շոգ ամիսներին։   

Ճիշտ նկատեցիք, որ երիտասարդ հետազոտողները ամռանը քիչ են հանգստանում և առավել ինտենսիվ զբաղվում են հետազոտական աշխատանքներով: Բացի այդ պատրաստվում ենք հաջորդ կիսամյակին, քննարկվում են նոր գաղափարներ և առաջարկներ, պլանավորվում են նոր նախաձեռնություններ երիտասարդների շրջանում հետազոտական տարբեր հմտություններ զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտ նորարարական աշխատանքների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ: Քննարկումները համատեղելու ենք  հաճելի հանգստի հետ, քանզի այդ ընթացքում ուղեղն ավելի լավ է աշխատում և ավելի կրեատիվ մտքեր են ծնվում:

Որպեսզի մեր աշխատանքն առավել թիրախային և արդյունավետ լինի, որոշել ենք ամռան ընթացքում երիտասարդների շրջանում մի հարցում իրականացնել և հասկանալ, թե ինչ տիպի հմտություններ կուզեին զարգացնել երիտասարդները և ինչ տիպի միջոցառումներ են մեզանից սպասում: Ուստի, պիտի բոլոր երիտասարդներին, ովքեր կկարդան այս հոդվածը, խնդրենք մասնակցել մեր հարցմանը:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfAD7AoZuKf-RCjGOYOJs7RM1Q5MyUJubJhdhWcc2nG7nQsNw/viewform

Կարծում եմ  ավելորդ չի լինի  տեղեկացնել  համալսարանականներին, ինչ հիմունքներով է հնարավոր միանալ ձեր թիմին։

Մեր մասին տեղեկանալու, մեր գործունեությանը հետևելու  և երիտասարդների համար օգտակար տարբեր նյութեր գտնելու համար բոլորը կարող են հետևել մեր ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/YRUnion/, իսկ թիմին միանալու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցության հարցաթերթիկը, որից հետո մենք կհրավիրենք մեր նիստին:

https://www.cognitoforms.com/ԵՊԲՀԵր…/եհմանդամակցությանդիմում  

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

Լուսանկարները՝  Երիտասարդ հետազոտողների միության արխիվից