• Հայ
  • Рус
  • Eng
Ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
Ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
14.06.2018

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի դահլիճում անցկացվեց «Հեռաբժշկություն. միջազգային փորձը և հեռանկարները Հայաստանում» խորագրով դասախոսություն, որը վարեց ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը:

Բժիշկ Օհանեսյանը Télémédecine 360 (TLM360)-ի համահիմնադիրն ու բժշկական տնօրենն է, Ֆրանսիայի հեռաբժշկության միության խորհրդի անդամ է, ինչպես նաև անդամակացում է հեռաբժշկության մի շարք այլ մասնագիտական միավորումների: 

Հեռաբժշկությունը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հեռավորության վրա բժշկական ծառայությունների մատուցումն է:  Հեռակապի շնորհիվ բժշկական ծառայությունների մատուցումը հասանելի է դառնում  անգամ հեռավոր համայնքներում: Հեռաբժշկությունը հնարավորություն է ընձեռում բարելավել առողջապահական ծառայությունների որակը, նվազեցնել բժշկական ծախսերը, սխալների հնարավորությունը և մեծացնել առողջապահական համակարգի արդյունավետությունը` ժամանակակից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ:

Մասնագետը խոսեց հեռաբժշկության առանձնահատկությունների, ոլորտի օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև մեր երկրում այս ծառայության կիրառելիության մասին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին, Ռոբին Օհանեսյանի ուշադրությունից չվրիպեց նաև Հայաստանում հեռաբժշկության ապագայի թեման: