• Հայ
  • Рус
  • Eng
Մեր գիտնականները՝ բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողների շարքում
Մեր գիտնականները՝ բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողների շարքում
24.07.2017

ՀՀ ԿԳ նախարարի 2017 թ. հուլիսի 25-ի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարների տրամադրման մրցույթի հաղթողները:

Հպարտությամբ պետք է ընդգծել, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ բարձր արդյունավետությամբ աշխատող 30 գիտնականների մեջ ընդգրկվել է բժշկագիտության բնագավառը ներկայացնող, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Շնորհավորում ենք պրոֆեսոր Ենկոյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: