• Հայ
  • Рус
  • Eng
Գիտության աշնանային ձեռքբերումները
Գիտության աշնանային ձեռքբերումները
11.11.2019

Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։

Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված երկու մրցույթի հաղթող, ինչի արդյունքում լաբորատորիան կհարստանա նոր մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆով և կենդանիների գազով անզգայացնելու համակարգով, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն ոչ միայն Նեյրոգիտության լաբորատորիային այլ համալսարանական տարբեր գիտական խմբերին։ Որպես ձեռքբերում նշենք, որ Հայաստանում կենդանիների գազ անզգայացումը կիրականացվի դրանց համար նախատեսված հատուկ սարքով՝ ընդառաջ գնալով բարելավվող միջազգային նորմերին։

Շնորհավորում ենք բոլոր գիտնականներին այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում բազում նորանոր գաղափարներ և դրամաշնորհներ ի նպաստ գիտության և երկրի զարգացման։