• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական հիվանդանոցների մանրէաբանական լաբորատորիաները որակի ճանաչման միջազգային հավաստագրի են արժանացել
Համալսարանական հիվանդանոցների մանրէաբանական լաբորատորիաները որակի ճանաչման միջազգային հավաստագրի են արժանացել
01.02.2018

ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի աջակցությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրում իրականացնում է hակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության հետազոտության ծրագիր:

Ծրագրի նպատակը ՀՀ բժշկական կազմակերպություններում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, համաճարակաբանական հսկողության դետքային համակարգի ձևավորումն է, ինչպես նաև արյան վարակների ախտորոշման և ռացիոնալ բուժման միջոցով դրանց հիվանդացության ցուցանիշների նվազեցումը:

2016-2017թթ.  «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրների լաբորատոր ախտորոշիչ կենտրոններիի մանրէաբանական լաբորատորիաները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի (WHO), Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, համաճարակաբանական հսկողության համացանցի (CAESAR), կլինիկական միկրոբիոլոգիայի և վարակիչ հիվանդությունների եվրոպական կոմիտեի (ESGMID), Նիդերլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային իստիտուտի, Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության որակի արտաքին գնահատման Ազգային ծառայության (UKNEQAS) կողմից իրականացված որակի արտաքին գնահատմանը և ստացել «Որակի ճանաչման միջազգային հավաստագիր»: