• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական մասնագետները պարգևատրվել են վարչապետի շնորհակալագրերով
Համալսարանական մասնագետները պարգևատրվել են վարչապետի շնորհակալագրերով
25.09.2020

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրված բուժաշխատողների շարքում են ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ներկայացուցիչները:

Շնորհակալագրերն այսօր հանդիսավոր պայմաններում բուժաշխատողներին  հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ այն կրելու է շարունակական բնույթ: 

ԵՊԲՀ-ից վարչատետի շնորհակալագրերի են արժանացել՝ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը, ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Կարինե Պողոսյանը, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը և«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժնի բուժքույր Յանա Սարկիսյանը:

Պարգևատրվածներին շնորհավորել և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: