• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական մասնագետը   դասախոսել է Բելգիայում անցկացված ռադիոլոգիայի ոլորտի մասնագիտական համաժողովին
Համալսարանական մասնագետը դասախոսել է Բելգիայում անցկացված ռադիոլոգիայի ոլորտի մասնագիտական համաժողովին
16.09.2019

Մենք հպարտ ենք համալսարանական մեր բանիմաց մասնագետներով, ովքեր ոչ միայն կլինիկական, այլև գիտամանկավարժական գործունեություն ծավալում, ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս։ Սեպտեմբերի 6-7-ին Բելգիայի Գենտ քաղաքում անցկացվեց Եվրոպական Ոսկրամկանային ռադիոլոգների ասոցիացիայի կազմակերպած «Արթրիտների ճառագայթային ախտորոշումը» համաժողովը, որը նվիրված էր հոդերի բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունների ավելի վաղ փուլերում հայտնաբերմանը և դիֆերենցիալ ախտորոշմանը:

Միջոցառումն ընդգրկում էր դասախոսություններ, կլինիկական դեպքերի քննարկումներ և վարպետության դասեր, որոնք անց էին կացնում Եվրոպայի Ռադիոլոգիայի ոլորտի փորձագետները: Մեր երկիրը խոշոր այս միջոցառմանը ներկայացրեց և կլինիկական դժվար դեպքերին նվիրված դասախոսություն կարդաց ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Հերացի» հիվանդանոցային համալիրի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսային-ռեզոնանսային հետազոտության բժիշկ Մարինա Ալոյանը: Շնորհակալություն ենք հայտնում եվրոպական ասոցիացիայի Ռադիոլոգների ողջ անձնակազմին, ի դեմս պրոֆեսոր Լեննարտ Յանսի Lennart Jans` ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար, որի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

(Համաժողովի մանրամասները, դասախոսներին ու դասախոսությունները կարող եք գտնել այս կայքում http://imaging-arthritis.eu/en)