• Հայ
  • Рус
  • Eng
Համաժողով նվիրված «Բժշկական գենետիկայի ազգային օրվան»
Համաժողով նվիրված «Բժշկական գենետիկայի ազգային օրվան»
07.11.2017

Բժշկական գենետիկայի ազգային օրվան առթիվ ԵՊԲՀ-ն և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը անցկացրին «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով միջազգային համաժողով:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ շեշտեց MedGen ծրագրի կարևորությունը, նշելով, որ այդ ծրագրի միջոցով բժշկական համալսարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է համակարգել լուրջ եվրոպական ծրագրեր։ Ծրագրի արդյունքում ստեղծվեցին նոր կապեր աշխարհի տարբեր երկրների գիտնականների հետ, ովքեր այս տարիների ընթացքում նպաստեցին Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացմանը։ Ծրագրի ձեռքբերումներից էր նաև կլինիկական օրդինատուրայի նոր ծրագրի մշակումը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ ժամանակակից բժշկագիտության ամենից արագ զարգացող ոլորտներից մեկը՝ կլինիկական գենետիկան, մեծ հնարավորություններ է բացում հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար: Նրա գնահատմամբ՝   մեր երկրում առկա տեխնոլոգիաներն այսօր կարող են բժշկագիտության արդիական այս ճյուղի զարգացման հիմքը դառնալ։

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման, պացիենտների բուժման, վարման և ընտանիքների խորհրդատվության հարցերին:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ելույթ ունեցան աշխարհահռչակ պրոֆեսորներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից և Իսրայելից: