• Հայ
  • Рус
  • Eng
Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ
Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ
04.10.2019

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի օրիդինատորներն ու բարձր կուրսի ուսանողներն այսօր հանդիպեցին արտերկրից բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով՝ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հյուպատոսության աջակցությամբ արդեն հինգ տարի է Հայաստանում և Արցախում կազմակերպում են բարեգործական միջոցառումներ, որոնց մասնակցողների մեծ մասն օտարերկրացի բժիշկներ են: «Ամեն տարի 50-ից 60 տարբեր ուղղությունների բժիշկ-մասնագետներ՝ ըստ անհարժեշտության, սարքավորումներ և մասնագիտական աջակցություն են ցուցաբերում հայ ժողովրդին՝ մեկ շաբաթ Հայաստանի մարզերում, և նույնքան էլ՝ Արցախում»,- ասաց դեկանն՝ ավելացնելով, որ տարիներ շարունակ այս նախաձեռնությունն անց է կացվում բարձր մակարդակով:

Լազար Եսայանը նշեց, որ արտերկրից ժամանած մասնագետներին՝ որպես օգնականներ, կցվում են ԵՊԲՀ կլինիկական օրդինատորները: «Դա սովորողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել փորձ՝ տարբեր իրավիճակներում աշխատելու համար»,-ընդգծեց նա:

Լազար Եսայանը, ներկայացնելով Ֆրեզնոյի համալսարանի ատամնաբուժական դպրոցի դեկանին, տեղեկացրեց, որ պարբերաբար քննարկվում են համալսարանների կրթական ծրագրերի շրջանակում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև նպատակ կա մշակել համատեղ փոխանակման ծրագրեր: