• Հայ
  • Рус
  • Eng
Հայաստանում պատրաստված խորհրդանիշն այսուհետ կներկայացվի բոլոր այն երկրներում, որտեղ կկազմակերպվեն POEM-ի գիտաժողովները
Հայաստանում պատրաստված խորհրդանիշն այսուհետ կներկայացվի բոլոր այն երկրներում, որտեղ կկազմակերպվեն POEM-ի գիտաժողովները
12.02.2019

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան,  Գևորգ Թամամյանի նախաձեռնությամբ Երևանում պատրաստվել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի դրոշը, որը Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի վերջին օրը՝ փետրվարի 10-ին, հանդիսավոր կերպով հանձնվել է խմբի ղեկավարին: Հայաստանում ստեղծված խորհրդանիշն այսուհետ կներկայացվի բոլոր այն երկրներում, որտեղ կկազմակերպվեն POEM-ի գիտաժողովները:

Հիշեցնեք, որ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ այս տարի Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անցկացվեց փետրվարի 9-ից 10-ը. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Այդ օրերին Հայաստանում էին շուրջ 40 երկրներից 180-ից ավելի առաջատար մասնագետներ: