• Հայ
  • Рус
  • Eng
Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է
Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է
01.10.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետ:

Հայ ժողովրդին նա իր ընտանիքն է համարում:

«Մենք ապահով ենք մեր Ընտանիքի հետ: Խնդրում եմ, աղոթե՛ք մեր Զինվորների համար, ավելի շատ, քան կաղոթեիք ինձ համար: Հայաստանը նման չէ աշխարհի որևէ այլ երկրի: Այն պահից, երբ դուք խմեք Հայաստանի անարատ ջուրը, անկախ ազգությունից, դուք կդառնաք հայ»,- վստահեցնում է Ուպասնան: Հայկական ջրի համը, նրա համոզմամբ, պայմանավորված չէ հանքանյութերով: «Այդ համը եկել է հայ ժողովրդի նախնիների և չապականված հայրենասեր զինվորների կողմից տասնամյակներ ու դարեր շարունակ արված զոհաբերության հետ:
Մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանը փոքր է, ծանոթ չեն մեր լեռների բարձրությանը: Նրանք չգիտեն մեր գրականության լայն հորիզոնները: Նրանք չգիտեն մեր՝ հայերիս մեծ սրտերի մասին: Հայ լինելն ի ծնե չէ. հայ լինելը սրտում է: Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է: Սիրով՝ աղջիկ, որն ուղղակի խմել է Հայկական ջուրը»,- եզրափակում է Ուպասնան: