• Հայ
  • Рус
  • Eng
Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են
Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են
07.10.2019
Միքայելյան համալսարանական հիվանդանոցը հոկտեմբերի 4-ից հյուրընկալել է Հայդելբերգի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայի պրոֆեսոր Հենդրիկ Դիենեմաննին և առաջատար թորակալ (թոքային/ կրծքային) վիրաբույժ Պետեր Ռեիմեռին:

Պրոֆեսորները հոկտեմբերի 5-ին կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ կիսվեցին իրենց մասնագիտական փորձով՝ նշելով, որ ուրախ կլինեն հայ բժիշկների հետ համագործակցությունը շարունակել:

Հանդիպման ընթացքում պրոֆեսորները հիվանդանոցի առաջատար մասնագետների հետ անցկացրեցին հարց ու պատասխան, տեղի ունեցավ արդյունավետ քննարկում: Գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին բարդ դեպքերում կապ հաստատել գերմանացի մասնագետների հետ:

Նշենք, որ գերմանացի պրոֆեսորները մինչև հոկտեմբերի 10-ն անցկացնելու են խորհրդատվություններ և մասնակցելու են վիրահատությունների: