• Հայ
  • Рус
  • Eng
Իսրայելից ժամանած հայազգի նեյրոկենսաբանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
Իսրայելից ժամանած հայազգի նեյրոկենսաբանը դասախոսեց ԵՊԲՀ-ում
08.10.2019

Շարունակվում են «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» ստեղծման շրջանակում իրականացվող թիրախային սեմինարները։

Այս անգամ ԵՊԲՀ հյուրը Իսրայելի Վեյզմանի գիտության ինստիտուտի (Weizmann Institute of Science) հայազգի նեյրոկենսաբան, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Էդուարդ Կորկոտյանն էր: Կենսաքիմիայի ամբիոնում նեյրոկենսաբանը հանդես եկավ դասախոսությամբ:

Նա ողջունելով ներկաներին, նշեց, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում և հանդես գալ մասնագիտական դասախոսությամբ:

Նա ոլորտի մասնագետների, ուսանողների հետ կիսվեց իր հարուստ փորձով` խոսելով նյարդագիտության նպատակների, մեթոդաբանության, բրգաձև նեյրոնների կառուցվածքների, միմյանց հետ նեյրոնների կապի, հաղորդակցման և այլնի մասին: