• Հայ
  • Рус
  • Eng
Կամերինոյի համալսարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարլո Պոլիդորին հյուրընկալվեց բժշկականում
Կամերինոյի համալսարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարլո Պոլիդորին հյուրընկալվեց բժշկականում
06.07.2018

Կամերինոյի համալսարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարլո Պոլիդորին այսօր հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում: Կամերինոյի համալսարանի հետ ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի համագործակցությունը սկսվել է դեռ 2009թ., իրականացվել են մի շարք համատեղ կրթական ծրագրեր: Այդ համագործակցության ընթացքում ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Բալասանյանը այցելել է Կամերինոյի համալսարան, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել փոխանակային ծրագրով գործուղել ամբիոնի աշխատակից Վահե Մելիքսեթյանին, ով մանրամասն ուսումնասիրել էր կլինիկական ֆարմակոլոգիայի դասընթացը: Կարլո Պոլիդորին ներկայացրեց Կամերինոյի համալսարանի դեղագիտական կրթության առանձնահատկությունները, այնտեղ գործող կլինիկական ֆարմացիայի դպրոցի գործունեությունը:

Մասնագետը հանդես եկավ շատ հետաքրքիր զեկուցմամբ նվիրված դեղերի ֆարմակոկինետիկ առանձնահատկություններին: Իրականացվեց շրջայց Ֆարմակոլոգիայի և Ֆարմացիայի ամբիոններին կից լաբորատորիաներում և որպես հետագա համագործակցությունների հեռանկար Կարլո Պոլիդորին առաջարկեց ծավալել համատեղ հետազոտություններ: