• Հայ
  • Рус
  • Eng
Կայացավ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գիտական ակումբի առաջին հանդիպումը
Կայացավ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գիտական ակումբի առաջին հանդիպումը
22.11.2018

iMOON-ի ակումբի առաջին հանդիպման ընթացքում ակումբի մենթոր, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց գիտականակումբի նպատակն ու պլանավորվող նախագծերը: Ակումբը փորձելու է միավորել իմունոլոգիայի չբացահայտված աշխարհով հետաքրքրվածներին և իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ առողջապահական մի քանի ծրագրեր:

Հանդիպման ընթացքում ակումբի կոորդինատոր, ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Նաթելլա Ղարիբյանը մասնակիցներին բաժանեց հատուկ հարցաթերթ, որը հնարավորություն տվեց ուսանողներին ըստ իրենց բնավորության գծերի և նախասիրությունների ընտրել ակումբի ուղղություններից որևէ մեկը:

Այնուհետև ուռուցքաբանության ամբիոնի օրդինատոր Լուսինե Հովհաննիսյանը, ուսանողներ Աննա Վարդանյանը և Նաթելլա Ղարիբյանը ներկայացրեցին 2018թ. Նոբելյան մրցանակի արժանացած և ուռուցքաբանության մեջ հեղաշրջում իրականացրած իմունոթերապիային նվիրված զեկույցներ՝ փորձելով միավորել տեսական իմունոլոգիան և ուռուցքաբանության կլինիկական ասպեկտները:

Ակումբի աշխատանքներին միանալու համար, կարող եք դիմել ՈւԽ Ուսանողական գիտական ընկերություն կամ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոն: