• Հայ
  • Рус
  • Eng
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
25.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը:

ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք կորոնավիրուսի համավարակի պատճառով չի խոչընդոտվել արտասահմանցի ուսանողների ընդունելության և ուսումնառության գործընթացը: Ի պատասխան ռեկտոր Արմեն Մուրադյանը պարզաբանել է, որ, չնայած դժվարություններին, ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է:

Բուհի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ դեսպանությունների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հատուկ չարթերային թռիչքներ կազմակերպել այդ ուսանողների համար։ Հանդիպման ավարտին քննարկվել են ուսումնական գործընթացին և ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր։