• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
16.08.2019

ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, ԵՊԲՀ-ն հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություն

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

օրդինատուրա

Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա

1

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

2

Նեոնատոլոգիա      

1

Մանկական սրտաբանություն /կարդիոլոգիա/

1

Ուռուցքաբանություն

1

Հոգեբուժություն

1

Արյունաբանություն /հեմատոլոգիա/

1

Մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն

2

ԸՆԴԱՄԵՆԸ

10

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Մասնագիտություն

Քանակ

Լաբորատոր ախտորոշում

3

Ընդհանուր վիրաբուժություն

4

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

4

Ակնաբանություն

2

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

2

Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/

2

Նյարդաբանություն

4

Ընտանեկան բժշկություն

6

Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/

1

Հոգեբուժություն

2

Մանկաբուժություն

4

Նեոնատոլոգիա

2

Ներքին բժշկություն

4

Ինֆեկցիոն հիվանդություններ   

1

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

2

Ճառագայթային ախտորոշում

2

Սրտաբանություն /կարդիոլոգիա/

2

Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/

1

Շտապբուժօգնություն

4

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

2

Ուրոլոգիա

1

Մաշկաբանություն և վեներոլոգիա

1

Մեղրիի հատկացվող տեղեր

2

ԸՆԴԱՄԵՆԸ

58

  

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին:

Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ:

Հարցերի դեպքում զանագահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429:

Հայտարարության տպագիր տարբերակը լույս կտեսնի «Կրթություն» շաբաթաթերթի օգոստոսի 21-ի համարում: