• Հայ
  • Рус
  • Eng
Կմեկնարկի բժշկական հաղորդաշար՝ «Հերացի Լաբ»
Կմեկնարկի բժշկական հաղորդաշար՝ «Հերացի Լաբ»
01.08.2019

ԵՊԲՀ-ն կունենա երիտասարդական, նորարական բժշկական հաղորդաշար՝ «Հերացի Լաբ»: Շուտով մեկնարկող նախաձեռնությունը նպատակ ունի հանրամատչելի լեզվով ներկայացնել մարդու առողջության վերաբերյալ ճշգրիտ ու գիտահեն տեղեկատվություն։

Բժշկական համալսարանը շուրջ 100 տարի իր ուսերին է կրում մեր ժողովրդի առողջության պահպանման բարձր պատիվը, մենք ընդլայնում ենք այդ առաքելության հնարավորությունները, ինչում իրենց ներդրումը կունենան բուհի ուսանողներն ու կլինիկական օրդինատորները: Օգտագործելով իրենց երիտասարդ ներուժը՝ սովորողները հնարավորություն ունեն հանդես գալ որպես հաղորդավար ու խմբագիր՝ «Հերացի Լաբ» բժշկական հաղորդաշարում:


Հ. Գ.
Ցանկացողները մինչ սույն թվականի օգոստոսի 10-ը կարող են իրենց տվյալները ուղարկել CareerCenter@ysmu.org էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Հերացի Լաբ»: