• Հայ
  • Рус
  • Eng
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր
14.11.2017

2017 թվականի նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր, հայտնի մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի և հանրային առողջապահության այցելու պրոֆեսոր: 

Պրոֆեսոր Շեխերդիմյանը բժշկական կրթություն է ստացել Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանում, իսկ մագիստրոսական կրթություն՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA):

Այնուհետև անցել է ընդհանուր վիրաբուժության ռեզիդենտուրա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: Մանկական վիրաբուժության նեղ մասնագիտացում ստացել է Տորոնտոյի Sick Children Research Institute հիվանդանոցում՝ Կանադայում:

Պրոֆեսոր Շեխերդիմյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային համաժողովների, ինչպես նաև հեղինակել մի շարք գիտական աշխատանքներ՝ հանրային առողջապահության և վիրաբուժության ոլորտներում, որոնք տպագրվել են աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում: Պրոֆեսոր Շեխերդիմյանը նաև հանդիսանում է ԵՊԲՀ պաշտոնական ներկայացուցիչը Կալիֆորնիայում, և նրա գործունեությունն ուղղված է Հայաստանում առողջապահության և բժշկական կրթության զարգացմանը: