• Հայ
  • Рус
  • Eng
Մարդասիրության հերթական դրսևորումներից մեկը. մեկնարկեց «Արյան դոնորի շաբաթ»-ը. ՖՈՏՈՇԱՐՔ
Մարդասիրության հերթական դրսևորումներից մեկը. մեկնարկեց «Արյան դոնորի շաբաթ»-ը. ՖՈՏՈՇԱՐՔ
14.06.2018

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս տարի այն առանձնահատուկ կերպով նշվեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում:

«Հերացի» արյունաբանական կետի կողմից «Արյան դոնորի շաբաթ»-ի մեկնարկը մարդասիրության հերթական դրսևորումներից մեկն էր: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց ցանկությամբ եկել էին արյուն հանձնելու՝ այդ կերպ փորձելով սատար կանգնել շատ քաղաքացիների: Բուժանձնակազմի կողմից ձևավորված ջերմ մթնոլորտը, հոգատար վերաբերմունքն էլ ավելի գեղեցկացրեց միջոցառման ընթացքը: Բոլոր դոնորներն այսօր արյուն հանձնելուց բացի անակնկալ նվերներ ստացան, ինչպես նաև հյուրասիրության արժանացան՝ արդեն հարազատ դարձած բուժանձնակազմի կողմից:

Հիշեցնենք, որ արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ «Հերացի» արյունաբանական կետը հայտարարել էր «Արյան դոնորի շաբաթ»-ի անցկացման մասին: Միացե՛ք մեր կամավորներին` հանձնելով արյուն հունիսի 14-ին և այդ օրվան հաջորդող շաբաթվա օրերին: Գնահատելով և խնայելով Ձեր ժամանակը ստեղծվել է օնլայն հարցաթերթիկ, ինչը կօգնի հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Այն լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկատվություններ հետագա գործողությունների մասին: