• Հայ
  • Рус
  • Eng
Մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր
Մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր
07.06.2018

ԵՊԲՀ կարմիր դահլիճում այսօր կազմակերպված մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր: Բժիշկ-մասնագետների համար դասախոսեց ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետ Սահակ Մասերեջյանը:

Դասախոսության մասնակիցներին ողջունեց միջոցառման կազմակերպիչ, Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ,  Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Հրանտ Տեր-Պողոսյանը:

Ամերիկահայ բժիշկ Սահակ Մասերեջյանը անդրադարձ կատարեց ստոմատոլոգիայի ոլորտին վերաբերող մի շարք արդի հարցերի: Պատասխանեց նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ Սահակ Մասերեջյանը 1991 թվականին ավարտել է Մոնրեալի համալսարանը: 2006թ. զբաղվում է գիտական գործունեությամբ՝ կրանիոմանդիբուլյար խանգարումների և քնի ապնոէի թեմաներով:

Մասնագետը 2010թ. վերապատրաստվել է Լաս Վեգասի առաջադեմ ստոմատոլոգիական տեխնոլոգիաների համալսարանում՝ նյարդամկանային և էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտներում: