• Հայ
  • Рус
  • Eng
Մայիսի 24-ից 26-ը ԵՊԲՀ-ում ստոմատոլոգիական մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Մայիսի 24-ից 26-ը ԵՊԲՀ-ում ստոմատոլոգիական մի շարք միջոցառումներ կանցկացվեն
15.05.2018

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և  Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով այս տարի ևս Հայաստանում և Արցախում կանցկացվի Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական հավաքներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին: 

Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն  ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից,  Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից:

Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:

Աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հարյուրավոր մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն  այն մարտահրավերներն ու օրակարգային հարցերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրում սրընթաց զարգացող այս բնագավառի առջև: