• Հայ
  • Рус
  • Eng
Միջոցառում՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան
Միջոցառում՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան
14.11.2017

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ փոքրիկներին ու նրանց ծնողներին ողջունեց Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովնան: Նա նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի այս օրը հավաքվել նույն առիթի շուրջ և տոնական միջոցառում կազմակերպել: «Մեր նպատակն է, որպեսզի շաքարային դիաբետ ունեցող երեխաները ծանոթանան, ընկերանան միմյանց հետ: Հավաքվել ենք, որպեսզի մեկ անգամ էլ խոսենք դիաբետի մասին»,-ասաց նա: Էնդոկրինոլոգը ցավով նշեց, որ հիվանդությունը տարեցտարի աճում է և դրա պայքարի դեմ ոչ միայն բժիշկները պետք է շահագրգիռ լինեն, այլև հիվանդ երեխաների ծնողները: «Հայաստանում 2015 թվականին շաքարային դիաբետով հիվանդների թիվը հասնում էր 454, 2016 թվականին 20-ով ավել, իսկ այս տարի Հայաստանում կա 520 հիվանդ երեխա: Այսինքն հիվանդությունը շատանում է: Իրականում հիվանդության բուժման մեջ բժիշկներն ունեն 5 տոկոս ազդեցություն, մնացած 95 տոկոսը հիվանդների ձեռքում է: Եվ նման հանդիպումների շնորհիվ մենք փորձում ենք բուժման ճիշտ մեթոդներ ցույց տալ»,-հավելեց նա:

Ազգային երգ ու պարով ողողված մթնոլորտում, երեխաներին ողջունեց սիրված արտիստ Մկրտիչ Արզումանյանը:

Երեխաները մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունեցին սիրելի դերասանին՝ փորձելով իրենց հմտություններն ու կարողությունները ցույց տալ նրան:

Այնուհետև փոքրիկները ստացան անակնկալ նվերներ, ինչը ավելի ոգևորեց նրանց: