• Հայ
  • Рус
  • Eng
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկները շարունակում են վերապատրաստվել
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկները շարունակում են վերապատրաստվել
12.02.2019

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկները շարունակում են վերապատրաստումներ անցնել առաջատար բժշկական հաստատություններում:

ԵՊԲՀ դասախոս, վիրաբույժ Հայկ Սաֆարյանը վերջերս վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում «Ինվազիվ վիրաբուժական միջամտություն՝ ուլտրաձայնային հետազոտության վերահսկողության տակ» ծրագրով:

Մեզ հետ զրույցում վիրաբույժը նշեց, որ ձեռք բերած գիտելիքները կնպաստեն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բժշկական ծառայության որակի բարձրացմանը, ինչպես նաև ԵՊԲՀ ուսանողներին վիրաբուժություն դասավանդման որակի բարձրացմանը:

Սաֆարյանը հավելեց, որ ապրիլ և հունիս ամիսներին նախատեսվում է ՌԴ Ուռուցքաբանության ինստիտուտի պրոֆեսորներ Ռուբեն Ազիզյանի ու Միքայել Աբգարյանի այցը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Անդրադառնալով կլինիկայում իրականացվող վիրահատություններին՝ Հայկ Սաֆարյանն ասաց. «Ներկայումս Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կատարվում են վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա և կրծքագեղձի, լյարդի, թոքի բիոպսիա, այլ վիրաբուժական միջամտություններ»: