• Հայ
  • Рус
  • Eng
Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները  դասախոսում են բժշկական համալսարանում
Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները դասախոսում են բժշկական համալսարանում
09.10.2018

ԵՊԲՀ-ում դասախոսելու նպատակով Երևանում են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները:  

Արտերկրի անվանի մասնագետների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության ընդլայնման հնարավորություններին հանրային առողջության և ուռուցքաբանության ոլորտներում:

 Նշենք, որ հոկտեմբերի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գերմանացի պրոֆեսորները հանդես են եկել ութ դասախոսությամբ, որոնք վերաբերել են մասնագիտական տարբեր արդի թեմաների: