• Հայ
  • Рус
  • Eng
Նոր առարկա ԵՊԲՀ-ում
Նոր առարկա ԵՊԲՀ-ում
07.10.2019

Այս ուսումնական տարում բժշկական համալսարում սկսվում է «Սեքսոլոգիայի հիմունքները» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին: Առարկայի նպատակն է՝ ծանոթացնել ուսանողներին սեքսոլոգիայի հիմունքներին։ Առարկան ուսումնասիրում է ՝

  • «Սեքսոլոգիա» առարկան, դրա անհրաժեշտությունը առողջ հասարակության ձևավորման և սեռական առողջության պահպանման գործում,
  • «Սեռական նորմ» հասկացողությունը,
  • Տղամարդկանց և կանանց սեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան, և այլն:

Առարկան թույլ կտա ուսանողներին ձեռք բերել սեռական առողջությանն առնչվող այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն ընդհանուր բժշկի պրակտիկայում:

Անհրաժեշտ է ընդգծել առարկայի դասավանդման կարևորությունը բժշկական համալսարանի ուսանողների շրջանում, քանզի ապագա բժիշկների տեղեկացվածության և սեռակրթության մակարդակի բարձրացումը պետք է ինչպես բժշկի, այնպես էլ առողջ և սեռակրթված հասարակության ձևավորման համար:

Անկախ հետագա մասնագիտացումից, ապագա բժիշկները պետք է պատկերացում ունենան սեռական առողջության մասին, քանի որ այն համարվում է ընդհանուր առողջության անբաժանելի մասը: Ունենալով համապատասխան գիտելիքներ սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ, իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կարող են ժամանակին կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ:

Տարիների բազմամյա փորձը ցույց է տվել, որ առարկան մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում, քանզի առարկայից ստացած գիտելիքները շատ անհրաժեշտ է յուրաքանչյուրի համար: