• Հայ
  • Рус
  • Eng
Նոր ուղեցույց՝ նախատեսված ՀՀ զիված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի և ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում կիրառելու համար
Նոր ուղեցույց՝ նախատեսված ՀՀ զիված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի և ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում կիրառելու համար
22.10.2019

Հրատարակվել է գրբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցությանը ենթարկվող անձանց բժշկական հսկողության մասին ուղեցույցը, որը նախատեսված է ՀՀ զիված ուժերի հրամանատարական կազմի և բուժծառայության անձնակազմի համար, այդ թվում կկիրառվի ԵՊԲՀ դասավանդման պրոցեսում:

Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցությանը ենթարկվող անձանց բժշկական հսկողության մասին ուղեցույցը ՀՀ ՊՆ համակարգում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտունակությունը և օդային տարածքի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների առողջության պահպանման նպատակով հաստատվել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով: Ուղեցույցն ամփոփում է ՀՀ զինված ուժերում ռադիոլոկացիոն կայաններում անձնակազմի ծառայողական գործունեության բժշկական հսկողության հիմնախնդիրները: Վերլուծվում են՝ ԳԲՀ ԷՄԴ-ի ոչ ջերմային ինտենսիվության ազդեցության ենթարկվող անձանց բուժապահովման գործնական բոլոր ուղղությունները:

Ուղեցույցը կազմվել է երկարատև՝ 2 տարվա, հոտազոտական աշխատանքի արդյունքում՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գալստյանի, Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի, Գիտության վարչության պետ, դոցենտ Սեյրան Քոչարյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Ա. Վ. Նազարյանի և ԵՊԲՀ ՌԲՖ բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի պետ, բ/ծ փոխգնդապետ Գ. Ռ. Վարդանյանի կողմից:

Աշխատանքը կատարվել է ԿԳՄՍ նախարարության գիտության կեմիտեի աջակցությամբ:

Ուղեցույցը գրախոսել են՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, դոցենտ, բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանը և Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Է. Թադևոսյանը: