• Հայ
  • Рус
  • Eng
Պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կիսվել է ԵՊԲՀ CoBrain ծրագրի հաջողության պատմությամբ
Պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կիսվել է ԵՊԲՀ CoBrain ծրագրի հաջողության պատմությամբ
14.10.2019

«Գիտական համայնք Հայաստան» նախաձեռնության և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության ջանքերով գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, «Հորիզոն-2020» Թվինինգ դրամաշնորհի հայաստանյան հաղթող CoBrain ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականների հետ կիսվեց ԵՊԲՀ CoBrain ծրագրի թիմի հաջողության պատմությունով, պատմեց թիմի անցած ճանապարհի և այն դժվարությունների մասին, որոնք թիմը հաղթահարել է եվրոպական ամենավարկանիշային դրամաշնորհներից մեկը շահելու ճանապարհին։

Հանդիպումն անցավ ջերմ և ընկերական միջավայրում երիտասարդներին հնարավորություն ընձեռելով իրենց հետաքրքրող հարցերն հղել անմիջապես CoBrain ծրագրի ղեկավարին։

Ամենաուրախալի փաստերից մեկը դպրոցականների ներկայությունն ու ակտիվությունն էր, ինչի արդյունքոմ կարող ենք փաստել, որ Հայաստանում փոխվում է գիտության հանդեպ եղած մթնոլորտը։