• Հայ
  • Рус
  • Eng
Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր
Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր
13.04.2018

Եռօրյա դասախոսությունների մասնակցելու նպատակով Երևան ժամանած Համբուրգի Նորդակադեմիայի պրոֆեսոր Յորգ Հայերը, Նորդակադեմիայիառողջապահության մենեջմենթի գծով ղեկավար, պրոֆեսոր Հերիբերթ Յուրգենսը և Մյունխենի տեխնիկական համալսարանի Ռոման Հերցոգի անվան քաղցկեղիկենտրոնի կլինիկայի ղեկավար, մագիստրոս Յուրգեն Շեֆերսը ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի ևմիջազգային գործունեության և արտաքին կապերի գծով Երվանդ Սահակյանի, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեցին համագործակցության մի շարք հարցեր:

Մասնավորապես քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց առաջիկայում համատեղ մագիստրոսական ծրագիր իրականացնելու հնարավորությանը: Արտերկրից ժամանած մասնագետները պատրաստակամություն հայտնեցին աջակցել մեր համալսարանին ծրագիրը հավաստագրելու գործում:

Կողմերը խոսեցին նաև առողջապահական կիրառական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստր ստեղծելու հեռանկարների մասին: