• Հայ
  • Рус
  • Eng
Ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2018

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ: 

Թող աշխատանքային բարդ գործընթացում անսասան կամքը, տոկունությունը, ինչպես նաև հաջողությունն ու ստեղծագործական վերելքը ձեր մշտական ուղեկիցը լինեն: Մեծ է մանկավարժի դերակատարումը ոչ միայն սերունդներ կրթելու գործում, այլև մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետև առանց ձեր մասնակցության պետության զարգացումն անհնար է պատկերացնել: Ուսուցչի դերը կարևոր է և պարտավորեցնող, քանի որ գիտելիքներ ունենալուց զատ այս մասնագիտությունը պահանջում է նաև անմնացորդ նվիրվածություն: Ձեր ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով երիտասարդ սերնդի մեջ սերմանում եք սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը՝ նպաստելով հայապահպան դաստիարակության կարևոր գործին: 

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ:

 

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր