• Հայ
  • Рус
  • Eng
Սարո Արմենյանը՝ Ուռուցքաբանության և Հանրային առողջության ամբիոնների այցելու պրոֆեսոր
Սարո Արմենյանը՝ Ուռուցքաբանության և Հանրային առողջության ամբիոնների այցելու պրոֆեսոր
06.04.2018

2017 թվականի դեկտեմբերի 31-ից ԱՄՆ-ի City of Hope հիվանդանոցի Childhood Cancer Survivorship կլինիկայի և Արդյունքների հետազոտման բաժնի ղեկավար, մանկաբուժության դոցենտ Սարո Արմենյանը նաև Երևանի Մխիքար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության և Հանրային առողջության ամբիոնների այցելու պրոֆեսոր է:

Սարո Արմենյանը բժշկական կրթությունն սկսել է Չիկագոյի համալսարանում, այնուհետև Պոմոնա քաղաքի Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի մանկական հիվանդանոցում անցել մանկաբուժության ռեզինդետուրա, ապա ձեռք բերել արյունաբանի և ուռուցքաբանի մասնագիտացում, ինչպես նաև սովորել նույն համալսարանի կանխարգելիչ բժշկության բաժնում:

Բժիշկն արժանացել է  մի շարք միջազգային մրցանակների, որոնց թվում՝ the American Society of Bone Marrow Transplantation HistoGenetics New Investigator Award-ը, Paul Calabresi Clinical Oncology Career Development Award-ը, the Ruby N. Roney Endowment-ը:

Բժիշկ Արմենյանը անդամակցում է ԱՄՆ-ի մի շարք մասնագիտական միությունների, ելույթներով հանդես է եկել բազմաթիվ գիտական համաժողովների ժամանակ և տպագրվել աշխարհի հեղինակավոր ամսագրերում: