• Հայ
  • Рус
  • Eng
Շարունակվում են պատշաճ կլինիկական գործունեության դասընթացները համալսարանի աշխատակիցների համար
Շարունակվում են պատշաճ կլինիկական գործունեության դասընթացները համալսարանի աշխատակիցների համար
11.05.2018

Մայիսի 7-ից ընթանում են պատշաճ կլինիկական գործունեության(GCP) դասընթացները, որոնք նախատեսված են Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակիցների և հետաքրքրված անձանց համար։

ԵՊԲՀ գիտական մասը, կյանքի կոչելով գիտության զարգացման հայեցակարգի դրույթների մի մասը և իր որդեգրած ռազմավարությունը, «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» կազմակերպության և «ԴարմանԹեստ Լաբորատորիս» ընկերության հետ համատեղ իրականացնում է կլինիկական հետազոտությունների պատշաճ իրականացմանն ուղղված քայլերի ուսուցում։

Երիտասարդ հետազոտողների միության անդամների խոսքերով՝ այս դասընթացների արդյունքում երիտասարդ կադրերը կընդգրկվեն նորաստեղծ դասընթացավարների թիմում, իսկ նմանատիպ դասընթացները կդառնան շարունակական։