• Հայ
  • Рус
  • Eng
Սիրտը կյանքի համար է. սրտի համաշխարհային օրը սրտաբանական կենտրոնում
Սիրտը կյանքի համար է. սրտի համաշխարհային օրը սրտաբանական կենտրոնում
01.10.2018

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը։ Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ բնակչությանը ևս մեկ անգամ իրազեկումն է: Այս տարի Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեցին «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն՝ շնորհավորելու անձնակազմին մասնագիտական օրվա կապակցությամբ: Հանդիպմանը նորանշանակ տնօրեն Միքայել Ադամյանը հավաստիացրեց, որ անձնակազմի հետ մեկտեղ ջանք ու եռանդ չեն խնայելու դեռևս խորհրդային ժամանակներից ի վեր դինամիկ աճ ապահովող սրտի կենտրոնին նոր շունչ հաղորդելուն ու տարածաշրջանում  ուրույն տեղն ու դիրքը ամրապնդելու կարևոր գործում: Բժիշկը տեղեկացրերց նաև, որ ներկա պահին կենտրոնում մշակվում են հատուկ նորացված ծրագրեր, որոնք կարագացնեն հաստատության զարգացումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ տեղեկացրեց, որ արդեն իսկ տնօրեն Միքայել Ադամյանի հետ քննարկել են բժշկական համալսարանի և «Նորք Մարաշ» կենտրոնի համագործակցության հեռանկարները: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն նոր ամբիոնների ստեղծման,  պետության կարիքներից ելնելով մասնագետների պատրաստման և համատեղ գիտական ծրագրեր իրականացնելու հարցերը: