Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երևանի պետական բժշկական համալսարանում ինչպես մասնագիտական շատ առարկաներ, այնպես էլ ֆիզիկական դաստիարակություն առարկան առանցքային նշանակություն ունի:

Բուհում  կարևորվում է առողջ ապրելակերպի տարածումն ու զարգացումը թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ապագա բժիշկների կողմից, ինչի ցայտուն օրինակն է վերջիններիս ակտիվ մասնակցությունը կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ԵՊԲՀ սովորողները մասնակցելով քաղաքային, ներբուհական,  միջբուհական, միջազգային  առաջնություններին՝ տարբեր սպորտաձևերից բազմաթիվ հաջողություններ են գրանցում՝ մեդալներ և պատվոգրեր ստանալով:
Սպորտային հաջողություններից անմասն չեն մնում նաև ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը. ոգևորիչ օրինակ դառնալով կրտսեր սերնդի համար նրանք ևս ակտիվորեն մասնակցում են ներբուհական և միջբուհական  տարբեր միջոցառումներին:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնում կազմակերպվում են նաև արշավներ և այլ առողջարարական միջոցառումներ: