• Հայ
  • Рус
  • Eng
Թող աշխարհը միշտ ժպտա
Թող աշխարհը միշտ ժպտա
30.12.2017

Ամանորի նախաշեմին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովն այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և փորձեց հնարավորինս հեքիաթային տրամադրություն փոխանցել Քիմիաթերապիայի կլինիկայում բուժում ստացող փոքրիկներին։

Ապագա բժիշկների օգնությամբ երեխաները պատրաստեցին բացիկներ, այնտեղ գրելով իրենց ցանկություններն ու բարեմաղթանքները, որոնք շուտով կհասնեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իրենց այն հասակակիցներին, ովքեր ևս բժիկների հետ ամենօրյա պայքար են մղում հանուն առողջության։