• Հայ
  • Рус
  • Eng
UpToDate-ը հասանել է բժշկական համալսարանի տարածքում
UpToDate-ը հասանել է բժշկական համալսարանի տարածքում
30.09.2019

Հարգելի սովորողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ տարածքում հնարավորություն ունեք օգտվելու UpToDate բժշկական տեղեկատվության ծրագրային ապահովման հսկայական համակարգից։

Այս պահին գիտականորեն հիմնավորված կլինիկական ռեսուրս հանդիսացող UpToDate-ը ԵՊԲՀ-ի համար ակտիվացված է մինչև 2020թ. օգոստոսի 31-ը։

Հաջորդ տարի մինչ այդ օրը կրկին կդիմենք ակտիվացման համար, սակայն նաև անհրաժեշտ կլինի, որ մեր աշխատակիցները և ուսանողները սկսեն ակտիվորեն օգտագործել այս ռեսուրսը:

Նշենք, որ ԱՄՆ-ում UpToDate-ից օգտվելու համար յուրաքանչյուր բժիշկ տարեկան վճարում է մոտ 500$: Մեր աշխատակիցների և ուսանողների համար այն լիովին անվճար է տրամադրվում, քանի որ մեր բուհն արժանացել է Հարվարդի համալսարանի Արիադնե լաբ-ի գրանտին: