• Հայ
  • Рус
  • Eng
Ուսումնական գործընթացում առկա խնդիրներն ու լուծման ուղիները քննարկվեցին գիտական խորհրդի նիստում
Ուսումնական գործընթացում առկա խնդիրներն ու լուծման ուղիները քննարկվեցին գիտական խորհրդի նիստում
25.10.2017

ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա  վերլուծության արդյունքում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին հանգամանալից զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով   պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:

Նա անդրադարձավ ըստ ֆակուլտետների և կուրսերի  ուսումնական տարվա ընթացքում ուսանողների քննական առարկաների առաջադիմությանը, ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

Պրոռեկտորը խոսեց նաև ուսումնական աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի և ընթացակարգերի մասին:

Լարիսա Ավետիսյանի խոսքով բուհի կողմից կատարվող լայնածավալ  բարեփոխումների արդյունավետությունը հատկապես գիտական ոլորտում  տեսանելի կլինի տարիների ընթացքում:

Նիստի ընթացքում հաստատվեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի կողմից զեկուցվող «Ընդհանուր բժշկական գործունեություն» մասնագիտությամբ ինտերնատուրայում մասնագիտական ուսուցման համար տիպային ուսումնական պլան-ծրագիրը:

Հաստատվեցին նաև կանոնակարգերի փոփոխությունները, ինչպես նաև 2017-2018թթ. ուումնական տարվա անվանական կրթաթոշակառուների ցանկը:  Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր: