• Հայ
  • Рус
  • Eng
Վաշինգտոնի ուռուցքաբանության համալսարանի պատվիրակությունը ԵՊԲՀ-ում էր
Վաշինգտոնի ուռուցքաբանության համալսարանի պատվիրակությունը ԵՊԲՀ-ում էր
10.06.2019

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանության և գլոբալ առողջապահության պրոֆեսոր, Սիեթլի քաղցկեղի ալյանսի կրծքագեղձի կենտրոնի տնօրեն Ջուլի Գրալոուին, ինչպես նաև՝ Վաշինգտոնի համալսարանի կրծքագեղձի կենտրոնի գլոբալ ծրագրերի ղեկավար Ալիսոն Դվալաձեին և «Հենարան» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ռեկտորի խորհրդական, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:

Ներկաները հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստանում հոկտեմբերին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների» համաժողովի կազմակերպչական խնդիրները, այդ թվում՝ ուռուցքաբանության ոլորտին առնչվող տարաբնույթ հարցրեր:

ԵՊԲՀ ռեկտորը բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Գրալոուին և Դվալաձեին Հայաստան այցի համար՝ պատրաստակամություն հայտնեց Բժշակական համալսարանի ամբողջ ներուժով աջակցել մեր երկրի համար մեծ կարևորություն ունեցող համաժողովի կազմակերպմանը: