• Հայ
  • Рус
  • Eng
Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկաններ ունեն
Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկաններ ունեն
07.11.2018

Գիտական խորհրդի նոյեմբերի 7-ի նիստը եզրափակվեց Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթի անցկացմամբ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից առաջադրված էր ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ Ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարինե Բարոյանն ընտրվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի, իսկ Լազար Եսայանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով: Մրցույթի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 5-ին:

Գիտական խորհրդի հաջորդ նիստում կանցկացվի մյուս ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների մրցույթ: