• Հայ
  • Рус
  • Eng
Զիլֆյանների ընտանիքում բժշկի մասնագիտությունը փոխանցվում է սերնդեսերունդ
29.06.2018

«Բժշկի ուղին» շարքի հերթական թողարկումը ԵՊԲՀ երկարամյա աշխատակից,  Գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ՀՀ գի­տութ­յան վաս­տա- կա­վոր գոր­ծիչ Արտո Զիլֆյանի մասին է:  Նա մեր երկրի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է: Բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին:

 

Արտո Ալեքսանյանը Հայաստանում համաճարակաբանական ծառայության հիմնադիրներից է

Արտո Զիլֆյանի մայրական կողմի պապը՝  Արտո (Արտաշես) Բոգդանի Ալեքսանյանը, մեր երկրում և նրա սահմաններից դուրս մեծ հանբավ վայելող համաճարակաբան էր: ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում է  Արտո Ալեքսանյանը 1929թ. նախաձեռնում մեր երկրում առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիայի ստեղծումը, միաժամանակ 1931թ. պետական բժշկական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի հիմնադիրն ու ղեկավարն էր: Երկար տարիներ և մինչև կյանքի վերջ Արտո Ալեքսանյանը եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության առընթեր առողջապահական խորհրդի նախագահը: Նա Խորհրդային Հայաստանում համաճարակաբանական ծառայության հիմնադիրներից է:  Անվանի բժիշկ-գիտնականը բազմաթիվ գիտական հրատարակությունների և մենագրությունների հեղինակ է: 1957թ. Մոսկվայում լույս է տեսել նրա հեղինակած «Դիֆթերիա», 1960թ. ԵՊԲՀ ուսանողների համար «Ընդհանուր և մասնավոր համաճարակաբանություն» հայերեն և ռուսերեն, 1965թ. «Պատվաստումներ, շիճուկներ և բակտերոֆագեր», իսկ 1970թ. «Դիֆթերիայի դեմ պայքարի և որոնումների 40 տարին» մենագրությունները: Նրա գիտական գործունեությունը վերաբերել է ընդհանուր համաճարակաբանության ուսումնասիրությանը, իմունային համակարգին, մասնավորապես դիֆթերիայի և դիզենտերիայի կանխարգելմանը: Ա. Ալեքսանյանը դիֆտերիայի ժամանակ բացիլակրության հայեցակարգի հեղինակն է, որում բացահայտել է կրկնապատվաստման հատուկ դերը դիֆտերիայի ցուպիկի կայունածին հատկություններ ձեռքբերելու գործում։ Դիֆթերիայի կանխարգելման գործում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում ակադեմիկոս Ա. Ալեքսանյանի կողմից առաջարկվել է և կյանքի կոչվել վակցինացիայի և ռեվակցինացիայի նոր համակարգ, որի շնորհիվ դիֆտերիան խորհրդային Հայաստանում չեզոքացվել է:  Պայքարի առաջարկված մեթոդը հաջողությամբ կիրառվել է նաև նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում: Առողջապահության ոլորտում դիֆտերիայի ոչնչացման գործում ունեցած կարևոր այս ներդրման մասին մասնագետները չեն մոռանում առ այսօր:  Արտո Զիլֆյանի մայրը՝ Վարվառա Ալեքսանյանը,  նույնպես ընտրեց բժիշկի մասնագիտությունը: Համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը 1943թ. ավարտել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1989թթ. նախկին Բժիշկների կատարելագործման ինստիտուտին առընթեր համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում բնական ծաղիկի դեմ պայքարի և կանխարգելման միջոցներին: Հայտնաբերել և ուսումնասիրել է առնետների կծելու հետևանքով առաջացող հիվանդությունը: Բժշկագիտության բնագավառում Վարվառա Ալեքսանյանը գործածության մեջ է դրել «համաճարակաբանական աշխարհագրություն» տերմինը: 1965-1989թթ. Հայաստանի բժիշկ-աշխարհագրագետների ընկերության նախագահն էր: Պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

Արտո Զիլֆյանի հայրը՝ Վրեժ Զիլֆյանը` ևս բժշկական ինստիտուտի շրջանավարտ է: Անվանի ուռուցքաբանը 1946-1962թթ. աշխատել է հակաժանտախտային կայանում որպես կայանի պետի տեղակալ: 1967-1977թթ.՝ ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է որպես փորձարար, ապա ուռուցքաբանության լաբորատորիայի վարիչ: 1977թ.-ից՝ փոխտնօրեն: Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը 1977թ. արժանացել է Ամերիկայի կենսագրկան ընկերության նվաճումների ոսկե սկավառակի: Ուսումնասիրել Է չարորակ նորագոյացությունների առաջացման իմունաբանական, ժառանգական մեխանիզմները, Հայաստանի արդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր քիմիական նյութերի ուռուցքածին և մուտածին հատկությունները, հակաուռուցքային պատրաստուկների թունածին ու մուտածին ազդեցությունները, առաջարկել իմունաբանական բուժման մեթոդ՝ տուլարեմիայի շիճուկի օգտագործմամբ: 

 

50-ից ավելի տարիներ աշխատում է ԵՊԲՀ-ում

Արտո Զիլֆյանը 1967թ. ԵՊԲՀ-ն գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է ախտաբանական անատոմիայի ասպիրանտուրա: Այնուհետև թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո սկսել է աշխատանքը բժշկական ինստիտուտի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի Մորֆոլոգիայի և մանրեաբանական լաբորատորիայում: 1984թ. առ այսօր ղեկավարում է ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնը, որի նպատակն է լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով իրականացնել հիմնարար և կիրառական հետազոտություններ, ուսումնասիրել և ներդնել փորձարարական և կլինիկաբորատոր հետազոտությունների արդիական եղանակներ:  Բժիշկ գիտնականի մասնագիտական ուղին  անցել է հենց ԵՊԲՀ-ում:

«Իմ կյանքի հիսուն լավագույն տարիներին ծնողներիս ազդեցության ներքո աշխատել և ստեղծագործել եմ բժշկական համալսարանի գիտահետազոտական կենտրոնում հիմնադրման առաջին օրվանից»,- պատմում է Զիլֆյանը:

Նրա խոսքով՝ գիտահետազոտական կենտրոնը տարբեր տարիների բանիմաց մասնագետների ջանքերի շնորհիվ մեծ ներդրում ունի հայասատանյան առողջապահական համակարգի զարգացման գործում:

Այդ մասնագետներից են Դրաստամատ Խուդավերդյանը, Գագիկ Արծրունին,  Ռուբեն Բաբլոյանը, Վլադիմիր Շեկոյանը և շատ ուրիշներ:

«Բժշկական համալսարանի ղեկավարությունը բոլոր ժամանակներում կարևորել է մեր աշխատանքը և աջակցել է երիտասարդ գիտնականների, հետազոտողների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու խթանմանը»,- հավելում է Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը:

 

Կենսագրական տվյալներ

2017թ.-ից մինչ օրս Արտո Զիլֆյանը ԵՊԲՀ ԳՀԿ-ի ղեկավար
2007թ.-մինչ օրս – «Նոր հայկական բժշկական հանդես» պարբերականի գլխավոր խմբագիրն է: 2004թ.-ից մինչ օրս ԳՀԿ-ի մորֆոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ,
1992-2004թթ. ԵՊԲՀ պրոռեկտոր էր գիտական աշխատանքների գծով:
1984-2004թթ. ԵՊԲՀ ԳՀԿ-ի տնօրեն, 1971-2004թթ. Մորֆոլոգիայի լաբորատորիայի վարիչ: 1972թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պաթոլոգիական անատոմիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1984թ.  պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1985թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում՝ «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ: 2015թ. ստացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

 

Անվանի մասնագետը պարգևատրվել է ՀՀ կրթության գիտության նախարարության հուշամեդալով, ԵՊԲՀ ոսկե, «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱՆ պատվոգրով: ՀՀ նախարարների խորհրդի նախագահությունը նրան պարգևատրել է շնորհակալագրով բեմնավոր գիտական գործունեության և որակյալ կադրերի պատարստման համար: Յոթ մենագրության, 260 գիտական հոդվածի հեղինակ է: Մի քանի տարի առաջ լույս տեսած նրա հերթական մենագրությունն անդրադառնում էր  միկրոօրգամիզմների դերիին: Գիտական աշխատության մեջ նա ներկայացնում է, որ միկրոօրգանիզմները առողջ մարդու օրգանիզմում մասնակցում են սրտանոթային, հորմոնային իմունային և վերարտադրողական համակարգերի կենսագործունեության մեխանիզմների կարգավորմանը:

 

 «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը»  նշեց 10-ամյա հոբելյանը

Ար­դեն  տա­սը տա­րի է, ինչ ԵՊԲՀ­–ում հրա­տա­րակ­վում է «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» («The New Armenian Medical Journal»): Անգ­լա­լե­զու գի­տա­կան այս հրա­տա­րա­կութ­յան  նպա­տակն է ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նել բժշկա­գի­տութ­յան և­ ա­ռող­ջա­պա­հութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րում գի­տա­կան նվա­ճում­նե­րը, կի­րառ­վող նոր մե­թոդ­ներն ու մո­տե­ցում­նե­րը, մեկ հար­թա­կում հա­մախմ­բել աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րի բժիշկ-գիտ­նա­կան­նե­րին:

­Գի­տա­կի­րա­ռա­կան ամ­սագ­րի գլխա­վոր խմբա­գիր Արտո Զիլֆյանը պատ­մում է, որ  «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սի» ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յունն ա­ռա­ջա­ցել էր մեր հան­րա­պե­տութ­յան ան­կա­խա­ցու­մից հե­տո, ո­րը մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ էր բա­ցել սյուռ­քա­հա­յութ­յան և­ այ­լազ­գի բժիշկ գիտ­նա­կան­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և ­փոր­ձի փո­խա­նակ­ման հա­մար, ինչ­պես նաև հայ­կա­կան բժշկա­կան մեկ ամ­սագ­րում ­Հա­յաս­տա­նի և սփ­յուռ­քի ճա­նաչ­ված ու ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­լիր ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով: Այս հար­ցում նա­խա­ձեռ­նութ­յամբ հան­դես ե­կավ ԵՊԲՀ-ն 2007թ. մար­տից հիմ­նադ­րե­լով և ­սե­փա­կան ու­ժե­րով հրա­տա­րա­կե­լով «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը», ո­րի ա­ռա­ջին հա­մա­րը լույս տե­սավ նույն տար­վա նո­յեմ­բերին:  Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի ձեռք­բե­րում­նե­րը ներ­կա­յաց­նող պար­բե­րա­կա­նը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­ժա­նա­ցավ օ­տա­րերկ­րա­ցի գիտ­նա­կան­նե­րի, նաև բարձր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող մի­ջազ­գա­յին մի շարք հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը:

«­Գիտ­նա­կան­նե­րից շա­տե­րը ոչ միայն տպագր­վում են ամ­սագ­րում, այլև այլ հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի կող­մից հրա­վի­րում են հան­դես գա­լու ար­դեն հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րի մա­սին գրա­խո­սա­կան­նե­րով և ­մե­նագ­րութ­յուն­նե­րով»,- ասում է Ար­տո ­Զիլֆ­յա­նը:  Ն­րա պատ­մում է, որ բժշկա­գի­տա­կան հան­դե­սի հիմ­նա­դիր և ն­պա­տա­կաս­լաց գոր­ծող խմբագ­րա­կան խումբն էին կազ­մում գլխա­վոր խմբագ­րի տե­ղա­կալ­ներ,  այն ժա­մա­նակ ե­րի­տա­սարդ բա­նի­մաց բժիշկ-գիտ­նա­կան­ներ պրո­ֆե­սոր­ներ Ար­մեն ­Մու­րադ­յա­նը, ­Հով­հան­նես  ­Ման­վել­յա­նը և ­Հա­մա­յակ ­Սի­սակ­յա­նը:

Ար­տո ­Զիլֆ­յանն իր հա­վա­տա­րիմ ու եր­կա­րամ­յա  գոր­ծըն­կե­րոջ, հան­դե­սի  պա­տաս­խա­նա­տու խմբա­գիր Ս­տե­փան Ա­վագ­յա­նի հետ ան­ցած 10-ամ­յա ճա­նա­պար­հը նա հպար­տութ­յամբ է հի­շում, քա­նի որ միա­սին թի­մա­յին աշ­խա­տան­քի շնոր­հիվ հաղ­թա­հա­րել են բազ­մա­թիվ խո­չըն­դոտ­ներ, հա­մա­տեղ ու­ժե­րով հա­սել հա­ջո­ղութ­յուն­նե­րի:  «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» տա­րե­կան տպագր­վում է 4 հա­մար, յու­րա­քանչ­յու­րում 10-ից 12 հոդ­ված: ­Տա­սը տա­րում 44 հա­մար հանձն­վել է գի­տա­կան աշ­խար­հի դա­տին:

 ­Հա­ջո­ղութ­յուն­նե­րի շար­քում Ս­տե­փան Ա­վագ­յա­նը մատ­նան­շում է այն հան­գա­ման­քը, որ պար­բե­րա­կա­նի գոր­ծու­նեութ­յան ար­դեն հին­գե­րորդ տա­րում «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» ար­ժա­նա­ցավ մի­ջազ­գա­յին հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը, ո­րի արդ­յուն­քում այն առ այ­սօր իր մշտա­կան գրան­ցումն ու­նի գի­տա­կան հոդ­ված­նե­րի մի­ջազ­գա­յին «Ս­կո­պուս-SCOPUS» շտե­մա­րա­նում: 2016 թվա­կա­նից Thomson Reuters հրա­տա­րակ­չութ­յան կող­մից մեր պար­բե­րա­կա­նը ստա­ցել է  հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռա­ջարկ   և­ ազ­դե­ցութ­յան գոր­ծոն ստա­նա­լու հա­մար գտնվում է նրանց փոր­ձա­գետ­նե­րի հսկո­ղութ­յան ներ­քո:

Խմ­բագ­րութ­յա­նը հղված հոդ­ված­նե­րի մե­ծա­գույն հոս­քի շնոր­հիվ հան­դե­սի ո­րոշ հա­մար­ներ թո­ղարկ­վում են նաև մո­նո­թե­մա­տիկ (միև­նույն թե­մա­յին առնչ­վող) հա­մար­ներ, ո­րոնք ընդգր­կում են ար­դի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բժշկա­գի­տութ­յան որ­ևէ հստակ ուղ­ղութ­յան հրա­տապ խնդիր­ներն ար­ծար­ծող հոդ­ված­նե­րը` ամ­բող­ջա­կան տես­քով ներ­կա­յաց­նե­լով բժշկա­կան այդ ուղ­ղութ­յամբ առ­կա ձեռք­բե­րում­ներն ու հե­տա­գա ծրագ­րե­րը: Ն­շենք, որ աս­մա­գի­րը նաև լա­վա­գույն գի­տա­կան հա­մա­ժո­ղով­նե­րի հա­մար տպագ­րութ­յան հար­թակ է: ­Հա­վել­վա­ծի տես­քով հրա­տա­րակ­վում են  ԵՊԲՀ-ում անց­կաց­վող  գի­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի (Օ­րի­նակ՝ «­Գի­տութ­յան շա­բաթ 2017»,  «Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի հիմ­նախն­դիր­նե­րը» գի­տա­ժո­ղով­նե­րը) ըն­թաց­քում ներ­կա­յաց­ված զե­կու­ցում­նե­րի ընտ­րա­նի­ներ` հոդ­ված­նե­րի տես­քով: ­Մեծ ար­ձա­գանք են ստա­ցել մաս­նա­վո­րա­պես կան­խար­գե­լիչ բժշկութ­յա­նը նվիր­ված եր­կու մո­նո­թե­մա­տիկ հան­դես­նե­րը` նվիր­ված ­Հա­յաս­տա­նում տար­բեր շրջան­նե­րում տա­րաբ­նույթ հի­վան­դութ­յուն­նե­րի տա­րած­վա­ծութ­յա­նը և դ­րանց կան­խար­գել­ման ու բուժ­ման ե­ղա­նակ­նե­րին:

­Հան­դե­սը, իր պար­տա­ճա­նաչ գոր­ծա­վա­րութ­յան շնոր­հիվ, մեծ հե­ղի­նա­կութ­յուն է վա­յե­լում տար­բեր ա­ռա­ջա­տար բժշկա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում: Ա­ռան­ձին հա­մար­նե­րով ի­րենց գոր­ծու­նեութ­յան ար­գա­սիք­ներն են ներ­կա­յաց­րել Օ­դե­սա­յի, ­Խար­կո­վի, Լ­վո­վի, ­Մոսկ­վա­յի (­Սե­չե­նո­վի անվ.) բժշկա­կան հա­մալ­սա­րան­նե­րի, ՌԴ Իր­կուտսկ քա­ղա­քի Ն­յար­դա­վի­րա­բու­ժութ­յան կենտ­րո­նի ան­վա­նի բժիշ­նե­րը: 

Խմ­բագ­րա­կազմն ընդգ­ծում է, որ հա­տուկ կար­ևո­րութ­յուն է տա­լիս, որ­պես­զի ե­րի­տա­սարդ հե­տա­զո­տող­նե­րը, աս­պի­րանտ­ներն ա­ռա­վել ակ­տիվ տպագ­րեն ի­րենց գի­տա­կան  հոդ­ված­նե­րը այս ամ­սագ­րում, ո­րը ա­ռա­ջի­նը նրանց հնա­րա­վո­րութ­յուն կտա ի­րենց հե­տա­զո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու աշ­խար­հի գի­տա­կան հան­րութ­յան ու­շադ­րութ­յա­նը: Ա­ռա­ջի­կա­յում ակն­կալ­վում է նաև ա­ռա­վել շատ հե­ղի­նակ­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յուն Սփ­յուռ­քից, ինչ­պես նաև այլ երկր­նե­րից: ­Տար­բեր տա­րի­նե­րի կտրված­քով ամ­սագ­րին թղթակ­ցում են հե­ղի­նակ­ներ աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րից. Ի­տա­լիա, ԱՄՆ, Ֆ­րան­սիա, ­Հու­նաս­տան ­Գե­մա­նիա, Ի­րան, Ա­րա­բա­կան ­Միաց­յալ Է­մի­րա­թութ­յուն­ներ, ­Նե­պալ:

Ն­շենք, որ The New Armenian Medical Journal պար­բե­րա­կանն իր թղթա­կից­նե­րի հետ շփու­մը հա­սա­նե­լի դարձ­նե­լու և հ­րա­տա­րակ­ված հոդ­ված­նե­րը նաև վիր­տո­ւալ տի­րույ­թում ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով Եր­ևա­նի Մ­խի­թար ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րի պաշ­տո­նա­կան կայ­քում ներկայացնում է հանդեսի էլեկտրոնային տարբերակը, որը նույնաբար արտացոլում է տպագիր հրատարակումը: 

 

Երբ ընտանիքում բոլորը բժիշկներ են 

Բժշկական ոլորտի ներկայացուցից է նաև Արտո Զիլֆյանի քույրը` Մարգարիտա Զիլֆյանը: Նա բժշկական գիտությունների թեկնածու է, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ: Հեղինակել է երկու մենագրություն: 

«Մեր ընտանիքն ամբողջովին համալրված է բժշկական կադրերով»,- նկատում է Արտո Զիլֆյանը:

Կնոջ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիագնոստիկ բաժանմունքում բժիշկ-սոնոգրաֆիստ Սվետլանա Հակոբջանյանի հետ հպարտանում են իրենց` նույնպես բժիշկի մասնագիտությունը ընտրած և կարմիր դիպլոմով ԵՊԲՀ-ն ավարտած երեխաներով: 

Արտո Զիլֆյանի դուստրը` Մարինե Զիլֆյանը բնակվում է ԱՄՆ-ում: ԵՊԲՀ շրջանավարտ, Երևանում պլաստիկ վիրաբուժության գծով կլինիկական օրդինատուրան ավարտած բժիշկն ամուսնու հետ այժմ հաջողությամբ աշխատում է ամերիկյան առողջապահական համակարգի մասնավոր հատվածում` կազմակերպելով ամոքիչ խնամքի կարիք ունեցող մարդկանց (Hospice care) բժշկական ծառայություն: 

Որսին՝ Արտաշես Զիլֆյանը` Երևանի գլխավոր ակնաբույժն է, բժշկական գիտությունների դոկտոր: Նա տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրենն է, ակնաբուժական ծառայության ղեկավար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Կարճ ժամանակ առաջ նա հիմնել է նաև «Զիլֆյան» աչքի խնամքի կենտրոնը:  ԵՊԲՀ-ի բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնում կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո Արտաշես Զիլֆյանը նույն բուհի գիտա-հետազոտական ինստիտուտի գիտաշխատող է եղել: 2004-2006թթ. սովորել է բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ասպիրանտուրայում: Զիլֆյանների չորորդ սերնդի ներկայացուցիչը ընդհանուր պրոֆիլի ակնաբույժ է, ով մեծ հաջողություններ է գրանցել նաև գիտական գործունեության մեջ: Այսօր նրա ձեռքով կատարվում են ակնաբուժական միջամտությունների գրեթե բոլոր տեսակները:

Բժիշկ է նաև Արտաշես Զիլֆյանի կինը` Սուսաննա Ուռումյանը, ով գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:

Մի քանի սերունդներ ներկայացնող ընտանիքում բժշկագիտության արդի խնդիրներին նվիրված քննարկումները շարունակական են: Բացառված չէ, որ առաջիկայում թոռները ևս կհամալրեն բժշկական գերդաստանի շարքերը:

 

Հեղինակ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝  Արտո Զիլֆյանի անձնական արխիվից և Կարեն Սերոբյանի