• Հայ
  • Рус
  • Eng


Նորություններ

Content_image
31.03.2016 Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Երևան քաղաքի բժշկական կենտրոնների, Բժշկական համալսարանի և առողջապահության համակարգի մի շարք կին բուժաշխատողներին կանանց տոների կապակցությամբ շնորհավորեց և նվերներ հանձնեց առողջապահության պահպանման գործում ունեցած առանձնակի դերակատարման, երկարամյա անձնվեր աշխատանքի և առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ Արմեն Մուրադյանը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահներ Արա Բաբլոյանը և Արա Մինասյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, բուհի ղեկավարությունը:

ԵՊԲՀ-ն ավելի հզոր դառնալու ճանապարհին է

31.07.2019