Երևանի պետական բժշկական համալասարանի Հանրային առողջության ֆակուլտետը հնարավորություն է տալիս ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական բուհերի շրջանավարտներին ստանալ համապատասխան կրթություն և աշխատել առողջապահության բնագավառում: Ֆակուլտետը զարգացման արդյունավետ ճանապարհ է անցել կարճ ժամանակահատվածում: Այժմ այստեղ սովորում է շուրջ 70 ուսանող՝ հիմնադրումից ի վեր ուսանողների քանակն ավելացել է 14 անգամ: ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության առանձնահատկությունների, ուսուցման կազմակերպման ու զարգացման հնարավորությունների մասին:
Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս Գառնիկ Պայքարի Գասպարյանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր: Նրանց ուսանողական ջոկատը պատրաստ էր՝ անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ, մասնակցել մարտական գործողություններին: 1991թ. գարնանը ուսանողների կամավորական փոքր խմբով նրանք միացան «Նիկոլ Դուման» ջոկատին, որի շտաբի պետը մանկավարժական գիտությունների թեկնածու Ալբերտ Բազեյանն էր։
Հայաստանում ստոմատոլոգիայում գրանցված հաջողություններն ակնհայտ են: Մեր երկրում ստոմատոլոգների պակաս չի զգացվում, ոլորտի մասնագետներն էլ փաստում են՝ լավագույն մասնագետները Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ են:
Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց անցած ճանապարհին, արդիական հարցերին ու անելիքներին։
Յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն աչքի է ընկնում ոչ միայն իր կրթության որակով, գիտելիքներ փոխանցելու անխախտ օրենքներով, այլև այնպիսի ուսանողներով, ովքեր տրված գիտելիքներն ամբողջությամբ ամբարում են` գիտակցելով, որ դա է լավ մասնագետ դառնալու ամենակարևոր պայմանը:
11-02-2019
06-02-2019
06-02-2019