ԵՊԲՀ–ում այսօր մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված երկօրյա գիտագործնական համաժողով, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ այսօր ռուս գործընկերների հետ հաջողվել է բժշկական համալսարանում իմունոլոգիայի բնագավառում կազմակերպել բեկումնային միոցառում, ոչ միայն ԱՊՀ տարածքում, այև աշխարհում հայտի առաջատար իմունոլոգների մասնակցությամբ։
ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախագահ, մասնագիտական վերապատրաստման եռամսյա այցով գտնվում էր Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում: Այս հնարավորությունը Մարիամը ձեռք էր բերել` շահելով դրամաշնորհ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի կողմից: