• Հայ
  • Рус
  • Eng
«Արյան դոնորի շաբաթ»
«Արյան դոնորի շաբաթ»

Արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ «Հերացի» արյունաբանական կետը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»-ի անցկացման մասին: Միացե՛ք մեր կամավորներին` հանձնելով արյուն հունիսի 14-ին և այդ օրվան հաջորդող շաբաթվա օրերին:

Դարձե՛ք այս մարդասիրական նախաձեռնության մի մասը:

Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:

Ցավոք, ոչ բոլորը կարող են լինել դոնոր, և գնահատելով Ձեր ժամանակը և այն խնայելու նպատակով մենք ստեղծել ենք օնլայն հարցաթերթիկ: Այն կօգնի մեզ հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին:

Այն լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկատվություններ հետագա գործողությունների մասին:

Հարցաթերթիկ. 
https://goo.gl/forms/8KZxO7t1km7gdKKF2

Շնորհակալ ենք մեզ միանալու համար: