• Հայ
  • Рус
  • Eng
«Ասպիրանտական ծրագրեր հանրային առողջության և սոցիալական գիտությունների բնագավառում»
«Ասպիրանտական ծրագրեր հանրային առողջության և սոցիալական գիտությունների բնագավառում»

Հարգելի կոլեգաներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. մարտի 14-ին, ժամը 16:00-ին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում «Ասպիրանտական ծրագրեր հանրային առողջության և սոցիալական գիտությունների բնագավառում» (DPPHSS) Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում:

Օրակարգում քննարկվելու են ՀՀ սոցիալական աշխատանքի և բնակչության առողջության բնագավառներում համատեղ հետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման հարցերը: Մասնակցելու են ՀՀ ԿԳՆ, ԲՈԿ, ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՎԿԿ և ԱԱԻ ներկայացուցիչները:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ հրավիրում ենք շահագրգիռ անձանց մասնակցելու հանդիպմանը:

Խնդրում եմ հաստատել մասնակցությունը մինչև մարտի 12-ը:


Հեռ. 37411-621000 հավ. 345 բջջ: 37491-599898
Էլ. հասցե artashes.tadevosyan@meduni.am