• Հայ
  • Рус
  • Eng
“Drug Development: from Design to Customer” DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով
“Drug Development: from Design to Customer” DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 23-ից 25-ը ԵՊԲՀ-ն բուհի 100-ամյակին ընդառաջ կազմակերպում է “Drug Development: from Design to Customer” DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով, որին զեկույցներով հանդես կգան ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ և փորձագետներ:

Դեղերի գիտական զարգացմանը և կլինիկական կիրառությանը նվիրված գիտաժողովը կարևոր իրադարձություն է Հայաստանի բժշկագիտության ոլորտում: Կայանալիք միջոցառմանը կներկայացվեն դեղերի դիզայնի և զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակը և միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և  դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:

Գիտաժողովն աննախադեպ հնարավորություն է գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնել իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ: Կոնֆերանսին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝

https://pharmconference.org/?fbclid=IwAR3EQFwsVQe5kLiJxCd8dKea9Dw0t3iYihYQrKFPysH3F86WqjyQWki2I18