• Հայ
  • Рус
  • Eng
«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» միջազգային ծրագիր
«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» միջազգային ծրագիր

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը Այովայի համալսարանի (ԱՄՆ), Բաբեշ Բոյայի (Ռումինիայի), Մոլդովայի Տեստեմիտյանուի անվան բժշկության և դեղագիտության պետական, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանների հետ իրականացնում են խոշոր միջազգային ծրագիր «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական  ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում): Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Ազգային Առողջապահության Ինստիտուտի կողմից, տևողությունը 5 տարի:

Ծրագրի նպատակն է Արևելյան Եվրոպայում հետազոտական  ներուժի զարգացումը մի շարք սեմինարների, վարժանքների, գիտաժողովների միրոցով: Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի մագիստրոսները կստանան բացառիկ հնարավորություն մեկ  սեմեստր ուսուցանել Բաբեշ Բոյայի համալսարանում, ինչպես նաև մասնակցել Այովայի համալսարանի հեռահար ուսուցման հավաստագրված դասընթացներին:

Ծրագրի կարևորագույն բաղադրիչ են հանդիսանում փոքր դրամաշնորհները, որ տրամադրվում են մագիստրոսներին, ասպիրանտներին, երիտասարդ հետազոտողներին ինքնուրույն հետազոտական աշխատանքներ կատարելու համար:

Ծրագրի շրջանակներում կատարվող միջոցառումներն են՝ 

 «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

ՏՐԱՎՄԱՏԻԶՄ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ