• Հայ
  • Рус
  • Eng
«Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարք
«Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարք

Բժշկագիտության ոլորտում ամենակարևոր առաջընթացները տեղի են ունենում, երբ կլինիկական ոլորտի մասնագետները պացիենտի մոտ նկատում են մի պատկեր, որը նախկինում չէին տեսել և սկսում են փնտրել բուժման ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ պատասխաններ։ Այսպիսով, կայանալիք միջոցառումները կհետաքրքրեն հատկապես կլինիկական մտածողություն ունեցողներին։

Սիրելի համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ից մայիսի 2-ը ԵՊԲՀ-ում կանցկացվեն «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումներ:

Ապրիլի 26-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կլինիկական հետազոտությունների կարևորության, տեսակների և իրականացման մեթոդների մասին զեկույցներով հանդես կգան մասնագետներ մեր համալսարանից և ԱՄՆ-ից: Եթե լսել եք GCP, PI, IRB, CRO և մի շարք նման հապավումներ, բայց դեռ ծանոթ չեք դրանց, ապա մեր միջոցառումը կտա բազմաթիվ հետաքրքրող հարցերի պատասխաններ։

Ապրիլի 29-ին և 30-ին, կանցկացվեն սեմինար-քննարկումներ թիրախային լսարանի համար, որտեղ առավել խորը գիտելիքներ կփոխանցվեն ծրագրում ներառված հարցերի վերաբերյալ, իսկ մայիսի 2-ին ԱՄՆ-ից ժամանած փորձագետները համալսարանի աշխատակիցների համար կիրակացնեն խորհրդատվություն հետազոտական աշխատանքների ճիշտ և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Ձեր մասնակցությունը կարևոր է:

Միջոցառման մանրամասներին ծանոթացե՛ք` հետևելով ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության fb-յան էջին։

https://www.facebook.com/events/2277749215879685/

Գրանցվելու համար հետևե՛ք հետևյալ հղմանը 
https://docs.google.com/…/18MMI_4jhAg17n9F0F62oAoNScHS…/edit

 

Օրակարգ 

15:30-16:00 - Մասնակիցների գրանցում 

16։00 - «Կլինիկական հետազոտությունների (clinical trials) վերաբերյալ տեղեկացվածությունը բժշկության ոլորտի ներկայացուցիչների շրջանում » հետազոտության արդյունքների ներկայացում - ԵՀՄ նախագահ, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյան 

16։20 - «21-րդ դարի հնարավորությունները. Կլինիկական հետազոտությունները Հայաստանում " - NDA խորհրդատվական խորհրդի անդամ, Օնկորդ ընկերության հիմնադիր, Սյուզան Ջերյան և Օնկորդ ընկերության փոխնախագահ Դեյվիդ Եսայան 

17։20 - Կլինիկական հետազոտության հաջողված փորձ, ԵՊԲՀ N 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Հմայակ Սիսիակյան, 

17:35 Կլինիկական հետազոտության հաջողված փորձ, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., Լիլիթ Ոսկանյան, 

17: 50 Կլինիկական հետազոտության հաջողված փորձ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Ելենա Աղաջանովա

  

Վորքշոփի օր 1:  Ապրիլի 29, 15:00, 9-րդ լսարան

* Կլինիկական փորձարկումներ. Դիտորդական, 1, 2, 3 և 4 փուլեր
(Clinical Trials: Observational, Healthy Volunteer and Phase 1, 2, 3 and 4 Trials)

* Կլինիկական փորձարկումների նախագծման վիճակագրական նկատառումներ
(Statistical Considerations for the Design of Clinical Trials)

 

Վորքշոփի օր 2:   Ապրիլի 30, 15:00,  9-րդ լսարան 

* Ինչպես դառնալ կլինիկական հետազոտական կայք
(Becoming a Clinical Research Site)

* Կլինիկական փորձարկումների կանոնակարգային դրույթներ. Պատշաճ կլինիկական գործունեություն (GCP) եւ համապատասխանություն (Regulatory Considerations in Clinical Trials: Good Clinical Practice (GCP) and Compliance)

 

Խորհրդատվության ժամ: մայիսի 2-ին, ժամը 15:00, 9-րդ լսարան

Նրանց համար, ովքեր կցանկանան քննարկել իրենց կլինիկական հետազոտական նախագիծը

 

(Consultation “Office Hours” May 2 15:00,  Auditorium 9    

     for anyone with a clinical research project or  questions that they would like to discuss)